Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Չհպարտանա՜ս

Չհպարտանա՜ս
16.09.2024 | 09:03

Ապրել աշխարհում՝ հեշտ է և դյուրին,

Թե հոգով լինես խոնարհ, սիրով լի,

Ամեն ինչի մեջ տեսնես միշտ բարին,

Ապրես քո կյանքը դու իմաստալի։

Թե՛ տեսնես մեկին՝ մեղքերով պատված,

Դու նրա հանդեպ եղի՜ր ողորմած,

Նա իր մեղքերի պատճառո՛վ ընկավ,

Իսկ քեզ դեռևս պահում է Աստված։

Թե՛ քեզ կգովեն, չհպարտանա՜ս,

Այն, ինչ դու ունես, տվել է Աստված,

Ա՛րդ, փառքը միայն Տիրո՛ջը պիտ տաս,

Եվ շատ շնորհներ դու դեռ կստանաս։

Թե քեզ կանարգեն, պետք չէ նեղսրտել,

Հիշի՛ր մեր Փրկչին՝ ինչպես Նա վարվեց,

Լինելով Աստված՝ Նա խոնարհապես

Որքա՜ն անարգանք, չարչարանք կրեց։

Նա մեր փոխարեն գամվելով խաչին՝

Մաքրեց, ազատեց մեղքից Ադամի,

Իր խոնարհությամբ հաղթե՛ց աշխարհին,

Մեզ համար բացեց դուռը դրախտի։

Թե դու էլ լինես խոնարհ և բարի,

Դու՛ էլ կհաղթես բանսարկու չարին,

Բարի գործերը, թե քեզ զարդարեն,

Ամեն մի օրդ հեքիաթ կդարձնեն…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8073

Մեկնաբանություններ